ԱԺ նստաշրջանում քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է ՏԿԵ ենթակայությամբ գործող Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանել Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի՝ երկու կոմիտեները փոխանցելով կառավարության ենթակայությանը։
«Գյուղատնտեսական հողերի ոռոգման հետ կապված կան լուրջ խնդիրներ։ Բայց նաև ամենամեծ խնդիրն ընդհանուր այս պրոցեսը մեկ մարմնի՝ գյուղատնտեսության նախարարի հսկողության տակ հավաքելն է։ Կա՞ն արդյոք ծրագրեր, որ ավելի խորը և ավելի լայն միավորում լինի, որի արդյունքում երկրում վերջապես կլինի գյուղատնտեսության նախարարություն»,- հարցի քննարկման ժամանակ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Այս փոփոխությունը կծառայի նաև գյուղատնտեսական հողերի կառավարման, խոշորացմանը և ընդհանուր առմամբ այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Բայց գյուղատնտեսության ոլորտի մասին կառավարության դիրքորոշումն այս պահին այն է, որ դա տնտեսական գործունեություն է որպես այդպիսին և պետք է քաղաքականությունը մշակվի որպես տնտեսական գործունեություն։ Եվ այս մասով փոփոխություններ չեն նախատեսվում»,- ասաց Առնակ Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը հավելեց, որ այս մոտեցումն է պատճառը, որ մեր երկրում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրում։ «Ունենք տվյալներ, որ մինչև 10 տոկոս անկում է։ Մոտեցման փոփոխությունն օր առաջ բերելու է այդ անկման կառավարման։ Այսօր հարյուր հազարավոր գյուղացիներ եկամտի անկում ունեն»,- ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ հեգնեց․ «Մարմնի անունն առաջարկում եք, որ կոչվի Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































