Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Բանակում մթնոլորտն անբարոյական է, կոռուպցիան ուտում է բանակը՝ ներսից»

Հունիս 09,2012 16:37

«Բանակում մթնոլորտը շատ անբարոյական է: Այն փողոցի, բանտերի մթնոլորտը, որը մենք չենք սիրում, տեղափոխվել է բանակ»,- Գերագույն խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իրավիճակը՝ Հայոց  բանակում:

Ըստ նրա, ներքին խնդիրներ կան, առաջինն այդ մթնոլորտն  է. «Երկրորդ խնդիրը ոչ կոմպետենտությունն է՝ հիմնականում սպայական կազմի եւ երրորդ խնդիրը՝ կոռուպցիան է: Կոռուպցիան ճնշում է, ուտում է բանակը՝ ներսից: Դա պարզ երեւոմ է: Նայեք ինչ մեքենաներ, ինչ տներ, ինչ ունեցվածքներ ունի հրամայական կազմը: Նաեւ կա մի հանգամանք՝ բանակին շատ հաճախ օգտագործում են քաղաքական նպատակների համար, հիմնականում՝ ընտրությունների ժամանակ: Եվ այն մարդիկ, որոնք իրականացնում են այդ քաղաքական պատվերը բանակում, նրանք դառնում են ավելի լկտի, ավելի անխոցելի եւ նրանք շարունակում են իրենց հղփացումը, հարստացումը եւ բանակը դառնում է ընդհանրապես անվերահսկելի ոչ  միայն  հասարակության կողմից, այլ նաեւ՝ նույն իշխանության կողմից: Որովհետեւ եթե դու բանակին քաշում ես անօրինականության մեջ, նրանք դառնում են համահանցակից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930