Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շովչենկոն Շվեդիայի հետ հանդիպման օրն իր մաշկի վրա է զգացել հայտնի ասացվածքի իսկությունը. «Կյանքը զեբր է՝ սպիտակ շերտ, սեւ շերտ»:
Սկանդինավցիների դարպասը երկու գոլ խփելով՝ Շեվան անսահման երջանկություն պարգեւեց իր բազմամիլիոն հայրենակիցներին: Իսկ խաղի ավարտից մի քանի ժամ անց սեփական մեքենայով ավտովթարի ենթարկվեց: Լրատվամիջոցների տեղեկատվությամբ, բարեբախտաբար, ոչ ինքը, ոչ էլ մեքենայում նրա հետ գտնվող հղի կինը՝ Քրիստին Պազիկը, չեն տուժել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: