
Հովհաննիսյանը նշում է, որ Ադրբեջանը հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ՝ բազմաթիվ անգամ սպառնալիք է հանդիսացել տարածաշրջանային անվտանգությանը: Իրականում՝ «Ադրբեջանի քաղաքական վերնախավը, Ալիեւն ու իր կլանը պատերազմ չեն ուզում, իսկ ընդհանրապես՝ պատերազմ ուզողը սկսում է, ոչ թե ցույց է տալիս: Եվ նրանց իրականացրած էպիզոդիկ գործողությունները, մարդկային կորուստները՝ մեկ-երկու զինվորի մահը՝ նրանց համար այնդքան էլ արժեք չէ»:
Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ այսօր Ադրբեջանի վրա բազմաթիվ «դոսյեներ» կան միջազգային հանրության կողմից, ինչը թույլ կտա նրան ստիպել իր տեղում մնալ. «Ադրբեջանի խնդիրն այսօր միայն նավթ վաճառել՝ հարստանալն է, եւ պատերազմ սկսելու որեւէ շարժառիթ չունի: Ինչքան էլ խոսեն տարածքներից, միեւնույն է՝ հոգու խորքում հասկանում ու գիտակցում են, որ դրանք իրենց հողերը չեն»,- նշեց Հովհաննիսյանի, ըստ որի՝ իրական վտանգ այս պահի դրությամբ չկա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































