Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Եվրոպայի առաջնության խաղադաշտերում անհամեմատ ավելի ոգեւորված խաղալու հիանալի առիթ ունի: Ավելին, նա կարող է մտածել նաեւ գոլ խփելու մասին: Պիկեին տեղեկացրել են. ընկերուհին՝ Շակիրան, որի հետ ֆուտբոլիստը պատրաստվում է ամուսնանալ Եվրոպայի առաջնության ավարտից հետո, իրենից երեխա է սպասում: Կոլումբիացի երգչուհին հղիության երկրորդ ամսում է: Նա Պիկեին հայր կդարձնի այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: