
Վիկան արդեն ձանձրանում է միօրինակ շքեղ կյանքից եւ անընդհատ արկածներ է որոնում: Այս անգամ նա ընտրել էր Վանկուվերը: Բայց այնտեղ էլ հետաքրքիր նոր բան չգտնելով` աչքերը հուսահատ հառել է երկինք եւ օդանավ տեսնելով` մտածել. «Իսկ ես դեռ երբեք օդանավ չեմ վարել»: Առանց ժամանակ կորցնելու, Վիկտորիան գնացել է տեղի օդանավակայան, բարեհոգի օդաչուներ գտել, որոնք, չկարողանալով մերժել աստղի խնդրանքը, թույլատրել են մտնել օդաչուների խցիկ եւ նստել ղեկի առջեւ: Բարեբախտաբար, վառելիք չլինելու պատճառով նրան օդանավը վեր բարձրացնել չի հաջողվել: Կարելի է պատկերացնել, թե որքան մեծ է եղել Վիկտորիայի հիասթափությունը, երբ նրան տեղեկացրել են, որ այդ օրը օդանավ լիցքավորողները գործադուլ են անում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































