Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտորիա Բեքհեմին օդանավ վարել չի հաջողվել

Հունիս 17,2012 14:01

 Ֆուտբոլի գերաստղ Դեւիդ Բեքհեմի կնոջ` Վիկտորիայի, բազմաբնույթ հետաքրքրությունների ու տաղանդների մասին մեկ անգամ չէ, որ գրվել է: Բայց նրա երեւակայությունն, ինչպես երեւում է, սահմաններ չունի:
Վիկան արդեն ձանձրանում է միօրինակ շքեղ կյանքից եւ անընդհատ արկածներ է որոնում: Այս անգամ նա ընտրել էր Վանկուվերը: Բայց այնտեղ էլ հետաքրքիր նոր բան չգտնելով` աչքերը հուսահատ հառել է երկինք եւ օդանավ տեսնելով` մտածել. «Իսկ ես դեռ երբեք օդանավ չեմ վարել»: Առանց ժամանակ կորցնելու, Վիկտորիան գնացել է տեղի օդանավակայան, բարեհոգի օդաչուներ գտել, որոնք, չկարողանալով մերժել աստղի խնդրանքը, թույլատրել են մտնել օդաչուների խցիկ եւ նստել ղեկի առջեւ: Բարեբախտաբար, վառելիք չլինելու պատճառով նրան օդանավը վեր բարձրացնել չի հաջողվել: Կարելի է պատկերացնել, թե որքան մեծ  է եղել Վիկտորիայի հիասթափությունը, երբ նրան տեղեկացրել են, որ այդ օրը օդանավ լիցքավորողները գործադուլ են անում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930