Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն անհեթեթ պարտություն է կրել Լոնդոնում անցկացված «ATP Queens Club» մրցաշարի եզրափակչում:
Երկրորդ սեթում չկարողանալով զսպել կրքերը՝ նա հարվածել է գովազդային վահանակներից մեկին: Վահանակը դիպել է կողքին կանգնած գծային մրցավարին, որն սկսել է արյունահոսել: Մրցավարն էլ մարզիկին անհարիր պահվածքի համար Նալբանդյանին տեխնիկական պարտություն է գրանցել՝ հաղթանակը շնորհելով մրցակցին՝ խորվաթ Մարին Չիլիչին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: