
Այսպիսով, նախագահը տվեց վերջին շրջանում սրված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են օլիգարխների «ախրաննիկներն» այսքան լկտիացած, ինչո՞ւ են մարդիկ սահմռկեցուցիչ դաժանությամբ սկսել ոչնչացնել հարազատներին, ինչո՞ւ են դեռահասներից մինչև ալեզարդ ծերունիները գրեթե մասսայաբար ինքնասպանությունների դիմում, ի վերջո, ինչո՞ւ է հասարակությունը մատնվել մասսայական պսիխոզի:
Պատճառը… հեռուստաեթերի որակն է: Եվ երբ Հանրային խորհուրդը, ավելի ճիշտ` անկյալների ու թոշակառուների ակումբը այդ ծրագիրը պատրաստի, մենք միանգամից հայտնվելու ենք իրականությունում, որտեղ օլիգարխիկ բեսպրեդել ու դրա պետական հովանավորություն այլևս չի լինի, մարդիկ միանգամից մեծ հույսերով ու հավատով կտոգորվեն սեփական իշխանության և պայծառ գալիքի նկատմամբ ու հուսահատությունից, անորոշությունից, անկարողությունից հարազատների ու սեփական կյանքի նկատմամբ ոտնձգություն չեն կատարի:
Իսկ միամիտները դեռ մտածում են` ո՞րն է ելքը:
«Երկիր»


















































