Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները

Հունիս 30,2012 14:46


 Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:

Տիգրան Սարգսյանը պետության զարգացման և հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձևավորումը: Վարչապետը վստահեցրել, որ  այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք: «Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մեր երկրում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930