Ձեր կարծիքով՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն անցել են արդա՞ր, թե՞ կեղծիքներով: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հարցմանը տրված պատկերը հետևյալն է. լիովին արդար՝ նշել է 29.6%-ը, ավելի շուտ արդար՝ 23.1%-ը, ավելի շուտ ընտրակեղծիքներով՝ 21%-ը: Իսկ 18.4%-ը նշել է՝ մեծածավալ ընտրակեղծիքներով: Այսինքն՝ մոտ 40%-ը կարծում է, որ ընտրություններն անցել են որոշ չափի կամ մեծածավալ կեղծիքներով:
Հարցին՝ եթե կարծում եք, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ կամ կեղծիքներ, ապա, ձեր կարծիքով, ո՞ւմ կողմից են դրանք իրականացվել, 39.8%-ը նշել է, որ իշխանության կողմից են իրականացվել կեղծիքները, 33.8%-ի համոզմամբ՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից: 12.7%-ը նշել է, որ ընդդիմության կողմից են խախտումները եղել, 3.3%-ի կարծիքով՝ այլ ուժերի կողմից:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպես կգնահատեք այս ԱԺ-ի գործունեությունը՝ համեմատած նախորդ գումարման ԱԺ-ի հետ, հետևյալ պատկերն է ստացվել. 7.9%-ը նշել է՝ շատ ավելի լավ, 19.8%-ի կարծիքով՝ ավելի շուտ լավ: 32.8%-ը նշել է, որ նույնն է, ինչ նախորդը: 11.3%-ը նշել է՝ ավելի շուտ վատ, իսկ 21.4%-ը՝ շատ ավելի վատ:
Ըստ հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությանը հավանություն է տալիս 55.9%-ը, իսկ 39.9%-ը հավանություն չի տալիս: Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեությանը հավանություն է տալիս 38.6%-ը: Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությանը 31%-ը միանշանակ հավանություն է տալիս, 22%-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 10.9%-ը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 29.3%-ը ընդհանրապես հավանություն չի տալիս:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































