
Այս առնչությամբ Aravot.am-ին «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Մամուլի քարտուղարի խոսքերով` «Դա կատարյալ անհեթեթություն է: Կարելի է ենթադրել, որ «մեռած սեզոնն» ավարտվել է եւ կրկին ինչ-որ լուրեր են տարածում: Իրականում, մենք ոչ թե պատրաստվում ենք վաճառել «Արմավիան», այլ զարգացնում ենք թռիչքների աշխարհագրական քաղաքականությունը: Օրինակ` հուլիսի 9-ից վերականգնվում է թռիչքը դեպի Հալեպ, ավելացվում է դեպի Բեյրութ թռիչքների քանակը: Նույնիսկ նոր թռիչքուղիներ են բացվում դեպի Միլան եւ Ամման»: Նանա Ավետիսովայի խոսքերով, ամառային այս սեզոնին
վերաբացվում է Երեւան-Հռոմ-Երեւան չվերթը, Երեւան-Բարսելոնա-Երեւան, Երեւան-Լոնդոն-Երեւան եւ մի շարք այլ եվրոպական քաղաքներ. «Այնպես որ՝ «Արմավիան» չի վաճառվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև


















































