Հնդկաստանի Ջալայհուրի նահանգի ֆուտբոլի առաջնության «Ռայկատպարա» եւ «Բհանու Նագար» թիմերի հանդիպման ժամանակ գնդակի համար դարպասապահի հետ պայքարում, կրծքին ուժեղ հարված ստացած դաշտի տերերի հարձակվող, 24-ամյա Մահեշ Տհալան մահացել է հիվանդանոցների ճանապարհին:
Բախումից հետո ֆուտբոլիստին հիվանդանոց տարել են մոտոցիկլետով, քանի որ ստադիոնում հերթապահող շտապ օգնության մեքենա չի եղել: Մարզային հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում ազատ տեղ չլինելու պատճառով տուժածին տարել են մասնավոր բուժարան: Սակայն այստեղ էլ մերժել են նույն պատճառաբանությամբ եւ արդեն երրորդ հոսպիտալում Տհալան մահացել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: