
Ըստ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալների, ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 76.4 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 12 միջնորդագիր:
Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի են տրվել 14 պաշտոնատար անձինք
2012թ. առաջին կիսամյակի տվյալներով, դատի տրված 14 պաշտոնատար անձանցից 13-ն եղել են Ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ` 4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲ օպերլիազոր` 1-ական:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, հուլիսի 14-ին տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշվել է նաև, որ դատի տրված պաշտոնատար անձանցից եղել է նաև ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչը:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն
Կարդացեք նաև


















































