Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի

Հուլիս 14,2012 21:19

 2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդման՝ հուլիսի 14-ին ՀՀ ՀՔԾ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը, միացվել է վարույթում եղած քրեական գործերին` 5-ը, ևս 28 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ըստ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ամփոփ տվյալների, ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 76.4 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 12 միջնորդագիր:
Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատի են տրվել 14 պաշտոնատար անձինք

2012թ. առաջին կիսամյակի տվյալներով, դատի տրված 14 պաշտոնատար անձանցից 13-ն եղել են Ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ` 4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲ օպերլիազոր` 1-ական:
Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, հուլիսի 14-ին տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշվել է նաև, որ դատի տրված պաշտոնատար անձանցից եղել է նաև ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031