Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հաստատել է Ֆաբիո Կապելոյի նշանակումը ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС- ը: Նրա խոսքերով 66-ամյա մարզչի հետ պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս: Կապելոն էլ չի ժխտում հետաքրքրվածությունն իրեն առաջարկված նոր պաշտոնով եւ հպարտ է, որ իրեն առաջարկվել է գլխավորել Ռուսաստանի պես գերտերության ֆուտբոլային ընտրանին:
Սակայն ՌՖ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նշել է, թե առայժմ վաղ է խոսել նշանակման մասին: «Ինչպե՞ս կարող է նա նշանակված լինել: Նշանակված, ասել է թե՝ պայմանագիրը ստորագրված է: Մինչդեռ, հիմա ընդամենը գործընթաց է», – հայտարարել է նախարարը РСН – ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: