Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկիտա Սիմոնյանը հաստատում է, Վիտալի Մուտկոն առայժմ՝ ոչ

Հուլիս 17,2012 12:14

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հաստատել է Ֆաբիո Կապելոյի նշանակումը ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС- ը: Նրա խոսքերով 66-ամյա մարզչի հետ պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս: Կապելոն էլ չի ժխտում հետաքրքրվածությունն իրեն առաջարկված նոր պաշտոնով եւ հպարտ է, որ իրեն առաջարկվել է գլխավորել Ռուսաստանի պես գերտերության ֆուտբոլային ընտրանին:
Սակայն ՌՖ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նշել է, թե առայժմ վաղ է խոսել նշանակման մասին: «Ինչպե՞ս կարող է նա նշանակված լինել: Նշանակված, ասել է թե՝ պայմանագիրը ստորագրված է: Մինչդեռ, հիմա ընդամենը գործընթաց է», – հայտարարել է նախարարը РСН – ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031