Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը

Հուլիս 31,2012 15:04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին»,-նշել է քաղաքապետը

Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ:»,-ընդգծել է քաղաքապետը:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:

Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ-ի համալիր ծրագիրը:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031