
Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը նշում է, որ իրենք վերահսկում են իրավիճակը եւ համաճարակային իրավիճակ, աղիքային ինֆեկցիոն դեպքեր չկան դեռեւս: Բնակիչներին խորհուրդ է տրվում հետեւել զգուշացմանը, խմել եռացված կամ շշալցված ջուր: Հնարավոր վտանգներից խուսափելու համար են այս կանխարգելիչ քայլն անում, որպեսզի բնակչույթունը ջրի գույնից չահաբեկվի, իրազեկվի իրավիճակի մասին, իսկ ջրմուղն իր հերթին ավելի զգոնանա ու կարգավորի աշխատանքները եւ սպառողին նորմալ որակի ջուր մատակարարի:
Իսկ կապանցիներից շատերը մինչեւ այժմ տեղյակ չեն այդ հայտարարությունից, ոմանք էլ միայն օրվա վերջում են իմացել ու բարկացել ջրամատակարար կազմակերպության վրա: «Մինչեւ ե՞րբ կարելի ա սենց անել, ամեն անգամ անձրեւից հետո ջուրը խմելու համար պիտանի չի լինում: Ինչի՞ պիտի մենք վճարենք անորակ ջրի համար, փող են վերցնում թող նորմային համապատասխան ջուր տան կամ էլ փոխհատուցեն: Զզվեցրին պրծան արդեն դրանք, քանի մեկ կարելի ա հանդուրժել հայջրմուղկոյուղու արածը: Հիմա ամեն անձրեւ գալուց մենք վախենա՞նք ջուր խմենք», – բարկացած ասում են բաժանորդները:
Իսկ նման իրավիճակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասից միշտ պատճառաբանում են, որ ջուրը մեծ պաշարով է գալիս, մաքրման կայանում ֆիլտրերը չեն հասցնում նորմալ իրենց աշխատանքներն իրականացնել, որը կապանցիները արդարացում ու հարցի լուծում չեն համարում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































