Երաժշտական բեմի բրիտանացի աստղերը, որոնք իրենց ելույթների համար, սովորաբար, մեծ գումարներ են պահանջում, Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար ստացել են 1 ֆունտ ստերլինգ հոնորար:
«The Evening Standard»-ը գրում է, թե այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փոլ ՄակՔարթնին, Մայք Օլդֆիլդը, Դեզի Ռասքալը, Էմելի Սանդեն եւ Ֆրենկ Թերները համաձայն են եղել անգամ անվճար ելույթ ունենալ: Սակայն կազմկոմիտեի հետ պայմանագիր ստորագրելիս, անհրաժեշտ է եղել կոնկրետ գումար նշել: Եվ նրանք գրել են 1 ֆունտ ստերլինգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: