
Ըստ պատգամավորի. «Չէի ասի, որ առաջ ՀԱԿ-ն իրենից ավելի հզոր ուժ էր ներկայացնում, քան հիմա: Իմ գնահատմամբ, հակառակը՝ ՀԱԿ-ը հրաժարվելով ծայրահեղական գնահատականներ հնչեցնելուց, ծայրահեղական քայլեր որդեգրելու քաղաքականությունից, ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել: Եվ ես բնավ այն կարծիքին չեմ, որ դրանով ՀԱԿ-ը թուլացել է»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ նախկինում ԲՀԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ տիկին Զոհրաբյանը, առավել խիստ էին դատում Կոնգրեսին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այո, ես ՀԱԿ-ի այսօրվա քաղաքականությունը շատ ավելի ճշգրիտ եմ համարում, քան նախկին՝ ամեն ինչ կազմաքանդելու, ավերելու ծայրահեղ քաղաքականությունը: Ինչը չէր լուծում մի կարեւորագույն հարց. Թեեւ իրարամերժ կարծիքներ ունենալու դեպքում միմյանց լսելու եւ հարգելու մշակույթի ձեւավորում»:
Տիկին Զոհրաբյանը գտնում է, որ ծայրահեղականությունն, ընդհանրապես, մեր հասարակության համար երբեք չէր կարող ստեղծել փոխադարձ վստահության եւ հանդուրժողականության մթնոլորտ: Ու այս համատեքստում նկատելի ու դրական է համարում գոնե խորհրդարանում այդ նոր քաղաքական մշակույթի ձեւավորման նախադրյալները, երբ շատ դեպքերում նաեւ տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերն այս կամ այն հարցի շուրջ կարող են համագործակցել, երբ կա ընդհանուր շահ: «Համենայնդեպս, չհամագործակցելու դեպքում էլ ոչ մեկը մյուսին թշմամի չի որակում: Սրան պետք է ձգտենք»,- կարծում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































