Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Լոնդոնում մեկնարկեց հաղթանակով: Անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Ռուսաստանի համար միակ ոսկե մեդալը նվաճած հայ մարզիկը 1/16 եզրափակչում միավորների 14:9 տարբերությամբ առավելության հասավ ալժիրցի Սամիր Բրահիմիի նկատմամբ եւ այսօր երեկոյան մրցելու է պուերտոռիկացի Ջեվիեր Ցինտրոն Օկազիոյի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: