Ամերիկացի 52 կգ քաշային բռնցքամարտիկ Ռաուշի Ուորենը օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում ռինգում կորցրել է լինզաները եւ պարտվել: Առաջին ռաունդից հետո նա հաղթելիս է եղել միավորների 9:7 տարբերությամբ: Սակայն դրվագներից մեկում պաշտպանիչ սաղավարտը սահել է ներքեւ ու գցել լինզաները: Ուորենը ստիպված հընթացս փոխե էլ մարտավարությունը եւ ֆրանսիացի մրցակից Նորդին Ուբաալին մերձամարտի հնարավորություն ընձեռելով՝ մարտը տանուլ տվել:
Սա ամերիկացու՝ օլիմպիական մեդալ նվաճելու երրորդ անհաջող փորձն էր: Եվ նա որոշել է Խաղերի ավարտից հետո տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Աշոտ Հակոբյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: