Հոլիվուդի շիկահեր գեղեցկուհիներից մեկը՝ Կամերոն Դիասը գիրք է գրում. դերասանուհին որոշել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ կիսվել հրաշալի արտաքին ունենալու մասին իր պատկերացումներով, մտքերով, մեթոդներով: Գիքը պատմում է առողջ ապրելակերպի, ճիշտ սնունդ ընդունելու եւ անթերի կազմվածք ունենալու մասին: Դերասանուհին կարծում է, որ իր գիրքը կօգնի կանանց սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել: Դերասանուհու գիրքը պատրաստ կլինի 2013 թվականի աշնանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: