Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ողջամիտ ժամկետ չեն տալիս, նշանակում է` կոծկում են»` Վահե Ավետյանի փաստաբաններին մերժելու որոշումը մեկնաբանում է ակտիվիստը

Օգոստոս 10,2012 20:15

Ինչպես հայտնի է, այսօր ոստիկանությունը  մերժեց Վահե Ավետյանի գործով տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչների ՝  գործին ծանոթանալու համար մեկամսյա ժամկետ տրամադրելու միջնորդությունը: «Սա նշան է, որ գործը կոծկվում է, որովհետեւ մեկ օրվա ընթացքում  1600 էջանոց գործին ծանոթանալու համար փաստաբաններին տրված ժամանակը ուղղակի ծիծաղելի է, եթե մերժվում է մեկ ամիս ժամկետ տալ, նշանակում է կոծկում են , եւ չեն ուզում թողնել, որ փաստաբանները կարողանան ծանոթանալ եւ գտնել նախաքննության ընթացքում եղած կեղծարարությունները»,- Aravot.am-ին ասաց  «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական  նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նախաձեռնության անդամները քննարկել են մերժման դեպքում նախանշված քայլերը, բայց պետք է դրանք քննարկեն  գործով փաստաբանների հետ ու կազմակերպեն հաջորդ քայլերը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաքննական մարմինը փաստաբաններին կտրամադրի ևս մի քանի օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն հստակ չի նշվում,թե քանի օր` երկո՞ւ, ո՞ւթ, տասնհի՞նգ, քսա՞ն, քառասո՞ւն…

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031