Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը միայն այն չէ՝ ինչո՞ւ ինքնասպանություն գործեց զինծառայողը։ Պետք է հարցնել՝ ի՞նչ էր անում համակարգը, որ նա այդ կետին չհասներ». Զարուհի Հովհաննիսյան. «Ա1+»

Օգոստոս 28,2026 16:05 Share

«Ա1+». Բանակում զինծառայողների մահերի վերջին դեպքերը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին ողբերգություններ, այլև որպես համակարգի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու լուրջ ազդանշան։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երբ կարճ ժամանակահատվածում բանակում իրար են հաջորդում մահվան դեպքերը, պետությունը պետք է ոչ միայն յուրաքանչյուր դեպքով առանձին քննություն իրականացնի, այլև փորձի հասկանալ՝ ինչու են դրանք կրկնվում, և ինչ է արվում դրանք կանխելու համար։

Հովհաննիսյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին ութ ամիսներին բանակում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 33 զինծառայողի մահ։ Օգոստոսին՝ ընդամենը տասը օրվա ընթացքում, արձանագրված երեք ոչ մարտական մահերի մասին խոսելիս նա ընդգծում է, որ եթե յուրաքանչյուր դեպք դիտարկվի միայն որպես մեկուսացված միջադեպ, ընդհանուր պատկերը կարող է դուրս մնալ ուշադրությունից։

Այդ պատկերի մեջ, նրա խոսքով, տարբեր ռիսկեր են կրկնվում՝ զենքի հետ կապված դեպքեր, բռնության և ոչ կանոնադրային հարաբերությունների հնարավոր դրսևորումներ, հրամանատարական վերահսկողության, ծառայության կազմակերպման և անվտանգության խնդիրներ։

«Հարցը միայն այն չէ՝ ինչո՞ւ ինքնասպանություն գործեց այս զինծառայողը։ Պետք է հարցնել՝ ի՞նչ էր անում համակարգը, որպեսզի նա այդ կետին չհասներ»,- ասում է Հովհաննիսյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31