Լոնդոնի օլիմպիական խաղերի տղամարդկանց 4×400 մետր փոխանցավազքի որակավորման մրցումներում ամերիկացի Մանթեո Միտչելն իր մրցահերթն ավարտել է կոտրված ոտքով, որպեսզի իր պատճառով թիմը չտուժի: «Երբ անցա 200 մետրը, զգացի, որ ձախ ոտքս կոտրվում է: Ոսկորի ինչ-որ խշրտոց լսեցի ու ճչացի: Սակայն ձայնս խլացավ տրիբունաների աղմուկի մեջ: Չէի ցանկանում, որ տղաներն իմ պատճառով պարտվեն, դրա համար էլ, պարզապես, շարունակեցի վազել: Շատ ցավոտ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ կոտրված ոտքով ցույց եմ տվել 46,1 վայրկյան արդյունք:
Եզրափակչում Միտչելը, հասկանալի է, փոխարինվել է, իսկ ԱՄՆ-ը եզրագիծը հատել է 2-րդը՝ չեմպիոնությունը զիջելով Բահամյան կղզիների քառյակին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: