Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում անկուսակցական թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարում, ՀՀԿ-ականները` միայնակ շարունակում պայքարը

Օգոստոս 17,2012 21:21

Քաջարանի քաղաքպետ Վարդան Գեւորգյանը

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը, ով առանց պայքարի ու միայնակ կմասնակցի սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը:

Նույն պաշտոնի համար ինքնառաջադրված Քաջարանի քաղաքապետի մյուս թեկնածուն` անկուսակցական Ռաֆայել Լալայանը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի ու Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, կրկին անկուսակցական Համլետ Միրզոյանը:

Եղվարդում նույնպես մնացել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու, կրկին ՀՀԿ-ից առաջադրված ու գործող գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:

Ինքնաբացարկի մեկ դիմում էլ ստացվել է Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղի ավագանու անդամի թեկնածու գրանցված անկուսակցական Մելոդիկ Զաքարյանից, ով Կապանի ջրօգտագործողների ընկերությունում պահեստապետ է: Տանձավերում 5 հոգանոց ավագանու ընտրությանը մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը հասնում է 11-ի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031