Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակիչների ահազանգերով՝ արդեն մի քանի օր է՝ արտադրամասի ծուխն ու փոշին տարածվում են բնակավայրում»

Հոկտեմբեր 20,2026 16:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ցիտադել» ՀԿ նախագահ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Շավարշ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը.

COP-ը մի ԿՈՊԵԿ էլ չարժե

COP-ի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է աշխարհին ներկայացնել իր կանաչ օրակարգը, խոսել կլիմայական նպատակներից ու բնապահպանական պատասխանատվությունից։ Իսկ Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում, կարծես, որոշել են այդ ամենին գործնական մոտեցում տալ։

Բնակիչների ահազանգերով՝ արդեն մի քանի օր է՝ արտադրամասի ծուխն ու փոշին տարածվում են բնակավայրում։

Ստացվում է՝ մի տեղում քննարկում ենք, թե ինչպես պետք է աշխարհը մաքուր պահել, մյուս տեղում մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես շնչել սեփական գյուղում։

Գուցե սա՞ է մեր տեղական պատկերացումը կանաչ անցման մասին։

«Ցիտադել» ՀԿ-ն բնակիչների հետ համատեղ պատրաստվում է դիմել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ու մյուս իրավասու կառույցներին՝ պահանջելով ստուգել արտադրամասի գործունեության օրինականությունը, արտանետումները և փոշու ու օդի մաքրման համակարգերի առկայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031