
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է նաև, որ վարորդական իրավունքի վկայականները փոխանակելու համար սիրիահայերը քննական մարմին կներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Անձը հաստատող փաստաթղթում Հայաստանում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում պետք է ներկայացվի նաև հաշվառման վայրի մասին տեղեկանք:
ՀՀ սփյուռքի նախարարության և Ճանապարհային ոստիկանության ծառայության մշակած նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:
Հեղինակների հիմնավորմամբ, վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած սիրիահայերի վարորդական վկայականները չեն համապատասխանում միջազգային կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և, վարորդական վկայական ստանալու մասին ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն, չեն փոխանակվում: Սա իր հերթին խնդիրներ է առաջացնում սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»


















































