Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառություն սիրիահայերի համար

Օգոստոս 21,2012 16:50

Հայաստանի կառավարությունը մտադիր է սիրիահայերի համար բացառություն սահմանել վարորդական իրավունքի վկայականների փոխանակման կարգից: Մասնավորապես, նախատեսվում է Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու:

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է նաև, որ վարորդական  իրավունքի վկայականները փոխանակելու համար սիրիահայերը քննական մարմին կներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Անձը հաստատող փաստաթղթում Հայաստանում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում պետք է ներկայացվի նաև հաշվառման վայրի մասին տեղեկանք:

ՀՀ սփյուռքի նախարարության և Ճանապարհային ոստիկանության ծառայության մշակած նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել  մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

Հեղինակների հիմնավորմամբ, վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած սիրիահայերի վարորդական վկայականները չեն համապատասխանում միջազգային կոնվենցիայով վարորդական  վկայականներին ներկայացվող պահանջներին և, վարորդական վկայական ստանալու մասին ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն, չեն փոխանակվում: Սա իր հերթին խնդիրներ է առաջացնում սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031