
Պարոն Տեր-Գուլանյանը նշեց, որ կրկօրինակված ծրագրերն ավելի վատն են օրիգինալներից. «Այդ ծրագրերը չունեն ազգային հասցեագրում: Բացի այդ, եթերում հայ մարդն է պակասում: Անընդհատ տեսնում ենք նույն մարդկանց` տարբեր ձևաչափերով: Դա տխուր է ու ձանձրալի: Ո՞ւր է հայ ժողովուրդը»:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ չկա հստակ ուղղվածություն, որին կհետևեին հեռուստատեսությունները. «Պետք է փոխել չափորոշիչները, այլապես սայլը տեղից չի շարժվի, ինչքան էլ հանճարեղ մտքեր արտահայտենք: Ասում են, թե հեռուստատեսությունները բիզնեսներ են, բայց դրանք հոգևոր թմրանյութ են դառնում ազգի համար և վատ ազգեցւթյուն թողնում վաղվա սերնդի վրա»:
Պարոն Գինոսյանն ասաց, որ հեռուստաընկերություններին կարելի է «պարտադրել» պոռնո-ֆիլմեր ցույց տալ կեսգիշերն անց, սակայն չենք կարող պահանջել, որ օրական երկու ժամ հեռարձակեն ազգային ուղղվածության հաղորդաշարեր:
Կարդացեք նաև
Գագիկ Գինոսյանի խոսքով` օրական մի քանի անգամ կրկնվող սերիալները դեֆորմացնում են հայ երիտասարդի հոգեբանությունը. «Ավելի լավ է լինի 5 ազգային, քան թե` 15 գարշահոտություն տարածող հեռուստաընկերություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































