
Նրա պատմելով, երբ գործը, բացվել է, մի քանի անգամ Վեզիրյանի հետ վեճի բռնված Մանուկյանները առաջարկել են դիմումը հետ վերցնել եւ բացասական պատասխան ստանալուց հետո, իշխանական օղակներից ծանոթ են մեջ գցել: Մանուկյանների պնդման առնչությամբ, թե Վեզիրյանը վեճի օրը պատշաճ չի ներկայացել ու եղել է առանց բեյջի, պարոն Դանիելյանն ասաց.«Ես կազմակերպության նախագահը լինելով, վստահ եմ, որ իմ աշխատողները միշտ բեյջով են լինում»:
Ասոցիացիայի նախագահը նաեւ ասաց, որ հիասթափված ու ցնցված է, որ այսօր Շենգավիթի վարչական շրջանի դատարանում Ա.Վեզիրյանի գործով դատավարությանը ոչ մի իրավապաշտպան չէր ներկայացել. «Թքած ունեմ այն իրավապաշտպանների վրա, որոնք իրավապաշտպան Արման Վեզիրյանի դատին չեն ներկայացել ու չեն սատարել նրան: Այն բանից հետո, երբ Արման Վեզիրյանն այդքան բան է արել իրավապաշտպանության համար, քաղաքացիական հասարակության համար: Հասկանալի է, որ իշխանությունները իրենց քարտ բլանշ են տալիս, բայց այսքան լիզել իշխանության ք…կը պետք չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































