
Չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատկազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2012թ. մեկնարկեց ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակներ հիմնվեցին Հայաստանի վեց մարզերում՝ համալրված երեք անձից բաղկացած անձնակազմով։ Հատուկ ընտրությունների օրվա համար ձևավորվեցին նաև արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես արձագանքում էին թեժ գծի ահազանգերին:
Կարդացեք նաև
Պաշտպանի աշխատակազմ


















































