
Հայկ Մակուչյանը հունգարական դատարանի կողմից ճանաչվել է տուժող: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ իբրեւ տուժող կողմ, ինքն այժմ ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները` իր օրինական շահերը պաշտպանելու համար: Այժմ նա ինտենսիվ խորհրդակցությունների մեջ է իրավաբանների հետ, որպեսզի կողմնորոշվի, թե ո ՞ր դատարան եւ ինչպե ՞ս կարող է դիմել, ի՞նչ հնարավորություններ կան:
Aravot.am-ի հարցին` այս ամենում գնդապետը չի ՞ տեսնում նաեւ ՀՀ իշխանությունների մեղքը, քանի որ Սաֆարովի էքստրադիցիայի մասին խոսակցություններ վաղուց կային ու հայկական կողմը, փաստորեն, ոչինչ չձեռնարկեց դրա դեմն առնելու համար, Մակուչյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես այդ հարցը չմեկնաբանեմ»:
Հայկ Մակուչյանը գտնում է, որ այսպիսով վտանգվում է բոլոր այն հայերի ճակատագիրը, ովքեր կմեկնեն արտասահման ինչ-որ դասընթացների մասնակցելու, քանի որ մարդն այլեւս որեւէ երաշխիք չի ունենա, որ եթե անգամ ինչ-որ հանցագործության զոհ դառնա, կարող է մինչեւ վերջ պայքարել իր իրավունքների համար. «Սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































