
Ըստ նրա, Թալինի ընտրությունները շատ ավելի վատ անցան, քան ԱԺ ընտրությունները. «Ընտրակաշառքը հասավ 25-30 հազարի: Երկու կողմեր կռվում էին, երկուսն էլ իշխանության ներկայացուցիչներ, ով ում զոռ կանի, ամբողջ պետական մեքենան աշխատեց, ընտրակաշառքը հասավ այդքան: Գյումրիում ամեն մեկը որոշում է, թե ով այս քաղաքը կնայի: Կապանում առաջին անգամ գործող քաղաքապետը հապարակային խոսել է մթնոլորտի, ճնշումների, թշնամանքի, հրահրման մասին: Սա հաղորդում է՝ հանցագործության մասին: Մենք ունենք այնտեղ մեկ թեկնածու, Հայփոստի տնօրենը, եւ ՀՀԿ-ականը այս ընտրությունների ֆարսով դառնալու է քաղաքապետ: ՏԻՄ ընտրությւոններն այսքան կուսակցականացնելն անթույլատրելի է: Այս կրծքանշաների շքահանդեսը, երբ մարդը կարծում է իր արժանիքն է, եթե ինքը ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ականի նշան է կպցել, սա մեյմունություն է»:
Հարցին՝ ընդդիմադիր ուժերը կարո՞ղ են միասնական թեկնածու ունենալ՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով հավանական չեմ համարում նման միասնական թեկնածուով հանդես գալը: Ընդդիմություն ասածը Հայաստանում չափազանց խառն է՝ ով է ընդդիմություն, ով է այլընտրանք»: Նա ասաց, որ մի խումբ խնդիրներ ունեն, որոնք պետք է ձեւակերպեն ու դնեն շրջանառության մեջ, իսկ անձերի մասին չեն ուզում խոսել, մինչեւ այդ խնդիրները չհստակեցվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































