Երեկ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2014 առաջնության ընտրական մրցաշարը: Եվրոպական գոտու «B» խմբում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթելով Մալթային՝ 3 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Խմբի ֆավորիտ Իտալիան Բուլղարիայում երկուական գնդակ փոխանակեց տանտերերի հետ՝ կարեւոր երկու միավոր կորցնելով: Ճիշտ է, Դանիան եւ Չեխիան հանդիպում են այսօր, սակայն մինչ այդ մեր ընտրանին գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:
1. Հայաստան 1 1 0 0 1-0 3
2. Իտալիա 1 0 1 0 2-2 1
3. Բուլղարիա 1 0 1 0 2-2 1
4. Դանիա 0 0 0 0 – 0
5. Չեխիա 0 0 0 0 – 0
6. Մալթա 1 0 0 1 0-1 0 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: