Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարկի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ: Ի մասնավորի քաղաքապետը առաջարկել է հեծանվասպորտի զարգացմանը զուգընթաց, մարզակառույցի ընձեռած հնարավորությունների տնօրինման հարցում լինել առավել նախաձեռնող ու այն դիտարկել նաև որպես մայրաքաղաքի մարզամշակութային յուրօրինակ կենտրոն` խթանելով ինչպես այլ սպորտաձևերի մրցումների, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացումը: Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող հեծանվահրապարակն ունի բոլոր նախադրյալները բազմաբնույթ միջոցառումների անցկացման համար, այդ թվում նաև 3200 հադիսատեսի համար նախատեսված նստարաններ:
Ի դեպ հեծանվահրապարակի այցելուների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով մարզակառույցի հարակից հատվածում արդեն շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հենտիոտն անցումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: