«Ազատություն». Բելառուսի կառավարությունն ազատ է արձակել 250 բանտարկյալի՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում, հաղորդել է Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատունը։
Քաղբանտարկյալներից 235-ը կմնան երկրի ներսում, 5-ը ուղարկվել են Լիտվա։
Վաշինգտոնն, իր հերթին, համաձայնել է մեղմացնել պատժամիջոցները Բելառուսի ֆինանսական հատվածի, այդ թվում՝ «Բելինվեստբանկի» համար և չեղարկել ԱՄՆ-ի սահմանափակումները բելառուսական պարարտանյութեր արտադրող մի շարք ընկերությունների՝ «Բելառուսկալի», «Բելառուսական կալիումի ընկերություն» և «Ագրոռոզկվիտ» կալիումի նկատմամբ։
Գործարքը կնքվել է ԱՄՆ բանագնաց Ջոն Քոուլի՝ Բելառուս կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բանակցություններից առաջ ամերիկացի դիվանագետն ասել էր, որ տասնամյակներ շարունակ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսի նախագահը կարող է այցելել Սպիտակ տուն. Վաշինգտոնն ու Մինսկը քննարկում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցը։
Կարդացեք նաև
Նախագահ Թրամփն անցյալ տարի պաշտոնը ստանձնելուց ի վեր մեղմել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները՝ Մինսկին հրավիրելով իր նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդ»։


















































