
Ավելի վաղ պարոն Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմել էր, որ այս տարվա ապրիլի 11-ի առավոտյան, երբ գնացել է Հայաստանի քաղաքագետների միություն, գրասենյակի դիմաց հավաքված մի խումբ կանայք խոչընդոտել են իր մուտքը դեպի գրասենյակ. «Կանանց ասացի, որ դուք կատարում եք ապօրինություն, դրանով խոչընդոտում եք ազատ քարոզարշավ վարելու իմ՝ պատգամավորի թեկնածուի իրավունքը, և դա հանցագործություն է, և դուք նմանվում եք Լֆիկ Սամոյի ծախու կանանց, որոնք խոչընդոտում էին մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը»:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի կոնֆլիկտը վերոնշյալ կանանց հետ ծագել է, երբ Սենիկ Ջուլհակյանը պահանջել է Հովհաննիսյանից ազատել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության շենքի ներքևի հարկում տեղակայված՝ Հմայակ Հովհաննիսյանին պատկանող Քաղաքագետների միության գրասենյակը՝ պնդելով, որ այն իր ընկերությանն է պատկանում:
Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, Ջուլհակյանը այդ կանանց բերել էր իր գրասենյակի առաջ, որ խոչընդոտեն իր մուտքը: Նրա խոսքերով, իրենք պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել, որովհետւ իր պնդմամբ, կանայք իր հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:
Կարդացեք նաև
Հուլիսի 23-ին Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին՝ մինչև քննության ավարտը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































