
Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, 25.09.2012թ., ժամը 00:20-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:
Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 25.09.2012թ. հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրություն


















































