Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցներն այսօր հանգստանում են, իսկ երեկ կայացած երրորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեց խաղաղ արդյունքով. ոչ-ոքի արեցին Լեւոն Արոնյանն ու Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը, Ֆաբիանո Կարուանան ու Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը:
Մրցաշարային աղյուսակում մասնակիցների դասավորության փոփոխություն չկա:
1. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) 7,0
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 5,0
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 4,0
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 3,0
5. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) 2,0
6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 1,0
Վաղը՝ 4-րդ տուրում, կենտրոնականը լինելու է ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 1-ին համար Մագնուս Կարլսենի եւ 2-րդ համար Լեւոն Արոնյանի հակամարտությունը, որտեղ Հայաստանի լավագույն գրոսմայստերը խաղալու է սեւերով: Մյուս երկու զույգերն են. Կարուանա-Վալյեխո, Կարյակին-Անանդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: