Aravot.am-ի խմբագրություն են դիմում մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջանների բնակիչներ` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը ծայրամասի համայնքներին, Կենտրոն վարչական շրջանի պես, բավարար ուշադրություն չի դարձնում: Խոսքը մասնավորապես` կանաչապատման, գեղարվեստական հետաքրքիր լուծումների մասին է, որոնք վերջին շրջանում կատարվում են հատկապես Կենտրոն համայնքում:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է ուշադրության կենտրոնում միայն Կենտրոնը եւ կա՞ քաղաքապետարանի այնպիսի ծրագիր, որով այլ վարչական շրջանների թաղամասերն էլ կծաղկապատվեն ու կկանաչեն, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից պատասխանեցին. «Նման կարգի ձեւավորումներ կատարվել են 2012թ.-ին ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնական է, նշված գեղարվեստական լուծումները ավելի շատ են, այլ նաեւ Ավան, Նոր Նորք, Զեյթուն, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա շրջաններում :
Նկատի ունենալով, որ գեղարվեստական ձեւավորումները Երեւան քաղաքում նորամուծություն է, ուստի գալիք տարիներին դրանց քանակը կկրկնապատկվի եւ կտեղադրվեն նաեւ վերոհիշյալ շրջաններում»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: