Այսօր` հոկտեմբերի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հովհաննիսյանի վարորդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, հոկտեմբերի 4-ին, Կ. Հովհաննսիյանի վարորդը, Թբիլիսյան խճուղում վարելով «Տոյոտա» մակնիշի 900 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենան, երթևեկում էր առանց ամրագոտու:
Առանց ամրագոտու էր նաև Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության պետը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հրամանով Քանքաեռ Զեյթունի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանը ստացել է նախազգուշացում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: