Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը՝ սթրեսածին գործոն

Հոկտեմբեր 10,2012 13:39 Share

«Հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը խանգարում են մարդկանց լինել բաց, ազատ` հոգեբաններին, մասնագետին դիմելու հարցում, երբ նրանց մոտ խնդիրներ են առաջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Եվ որպեսզի չառաջանան  սթրեսածին խնդիրներ, ապա, ըստ Ավանեսյանի, պետք է կարողանալ դիմակայել, հաղթահարել ցանկացած բարդություն: Իսկ այդպես կլինի, եթե անձը ունենա ձեւավորված պաշտպանողական իմունիտետ. «Նույնիսկ շփման մեջ միմյանց ժպտալով, դրական լիցքեր հաղորդելով կկարողանանք առողջ լինել: Պետք է նշեմ, որ այսօր ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը եւս սթրեսածին գործոն է: Իսկ դեպրեսիվ վիճակը բնորոշ է բոլորին»,-նշեց Ավանեսյանը՝ ողջունելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում կան լիարժեք ձեւավորված հոգեբանական կենտրոններ(ԵՊՀ-ի, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնները), որոնք պատրաստում են պրոֆեսիոնալ հոգեբաններ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031