Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանները վերանորոգման կարիք ունեն

Հոկտեմբեր 10,2012 13:59

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այդ առիթով լրագրողների հետ հանդիպեց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը եւ անդրադարձավ ոլորտի խնդիրներին, ձեռքբերումներին: «Հոգեկան առողջությունը մեր առողջության անբաժանելի մասն է»,- ասաց Թորոսյանը, նշելով, որ հոգեկան առողջության հետ կապված հարցերը համաշխարհային խնդիր են  դարձել:

Տոնի հետ կապված էլ հայտնեց, որ Հայաստանում այն  նշվում է տարբեր միջոցառումների ձեւով, հիվանդների կողմից կազմակերպված ցուցահանդեսներ են լինում, կլոր սեղան-քննարկումներ են անցկացվում հիվանդների ու նրանց հարազատների մասնակցությամբ, որի նպատակը անմիջական շփումն է. «Մեզանից պահանջվում է միմյանց նկատմամբ ուշադիր, հոգատար  լինել, որովհետեւ այն, ինչ տալիս ենք շրջապատին, դա էլ ստանում ենք նրանցից: Իսկ հոգեկան առողջության մասին պետք է մտածել դեռ արգանդից, այսինքն այն պահից, երբ երեխան դեռ նոր է սաղմնավորվում»,- ավելացրեց հոգեբույժը:

Թորոսյանի փոխանցմամբ՝ հոգեկան առողջության խնդիրները նաեւ մեծապես ազդում են երկրի տնտեսության  վրա: Աշխարհում այսօր հոգեկան հիվանդությունների աճի միտում կա. «Սթրեսածին կյանքում շատ են ազդակները, որ կարող են բերել հոգեկան խանգարման: Այս հիվանդությունը տարբեր տարիքի անձանց մոտ է լինում:  Այսօր Հայաստանի հանրապետությունում հաշվառված են 45 000 հոգի, 1/3-ի հարաբերակցությամբ հիվանդ տղամարդիկ գերակշռում են կանանց»:

Ինչ վերաբերվում է հոգեբուժարաններին, ապա ըստ Թորոսյանի, բոլոր բուժհաստատություններն ունեն խիստ վերանորոգման եւ նոր գույքի կարիք:

Թորոսյանը նաեւ տեղեկացրեց. «Մենք գնում ենք արտահիվանդանոցային բուժման, կիրառվում են ժամանակակից մեթոդներ, միջոցներ, որոնք հիվանդների մոտ չեն առաջացնում դեֆեկտածին վիճակներ: Բուժումն ընթանում է հետաքրքիր մեթոդներով, դրանցից է օրինակ նկարաբուժությունը, քանդակաբուժությունը, գոյություն ունի նաեւ մոնթերապիա կոչվածը՝ հիվանդը օրական ստանալով ընդամենը մեկ հաբ, հանգիստ գնում է տուն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031