Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Կիևյան կամրջից մի 72-ամյա տղամարդ իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ և աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության տակ: Պարզվել է, որ տղամարդը Հարավ -Արևմտյան թաղամասի բնակիչ է: Նա ինքնասպանությունից առաջ դատարկել է գրպանների ողջ պարունակությունը և դուրս է եկել տանից: Կինը, ինչ-որ բան կանխազգալով, հետևել է նրան: Իսկ արդեն Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ողբերգությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: