Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր «բանդայի գործով» դատավարությունը: Նախորդ՝ անդրանիկ դատական նիստը սեպտեմբերի 29-ին հետաձգվել էր ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով: Այս անգամ 7 ամբաստանյալները ներկայացել էին դատական նիստերի դահլիճ, սակայն ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Յուրա Ավոյանը բացակայում էր: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ խումբը մեղադրվում է պաշտոնատար անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: