
Հանրության տեսանկյունից նման խորհրդակցությունը եւ նրա լուսաբանումը, ըստ մեր զրուցակցի, ոչինչ չի տալիս. «Հանրությանը հետաքրքրում է այն, թե ե՞րբ կառավարությունը կսկսի իր առողջության խնդիրներով զբաղվել եւ կապահովի իր համար անվճար ու որակյալ բուժօգնություն: Համակարգի հետ կապված այլ բաներ հանրությանը չի հետաքրքրում»: Առողջապահության համակարգի տեսանկյունից դիտարկելով հարցը, որի ներկայացուցիչները, որոշումներ կայացնողները ներկա էին խորհրդակցությանը, նախկին նախարարն ասում է. «Ինձ թվում է՝ իրենք էլ ոչինչ չհասկացան, քանի որ չհնչեցին որեւիցէ ուսումնասիրության արդյունքներ, որոնք կբացահայտեին նշված երեւույթների պատճառահետեւանքային կապը, ծնող պատճառները: Հաթաթաները, իմ կարծիքով, կամ ոչ մի արդյունք չեն տալիս, կամ լինում են կարճաժամկետ: Անձամբ ես՝ տխուր տպավորություն ստացա խորհրդարկցությնից, որը ըստ իս, ոչինչ չի տալու»: Արարատ Մկրտչյանի համոզմամբ, եթե կառավարությունն անկեղծ ցանկություն ունի ոլորտը բարելավելու, նախ պետք է իր համար հստակեցնի՝ ի՞նչ առողջապահության համակարգ ունենք մեր երկրում կամ ի՞նչ առողջապահական համակարգի ենք ձգտում՝ ամբողջական, ծայրահեղ շուկայական հարաբերությունների վրա հիմնված, կառավարվո՞ղ շուկայի սկզբունքներ ենք դնում, թե՞ սոցիալական առողջապահության սկզբունքով ենք գնու: Կազմակերպա-կառուցվածքային, կազմակերպաիրավական, օրենսդրական խնդիրնե՞րն են այսօր խոչընդոտ հանդիսանում, թե՞, ընդհանրապես, գործող կառավարման հետեւանք են, որո՞նք են կոռուպցիոն ռիսկերի պատճառները եւ այլն: Մի խոսքով. «Խորհրդակցություն՝ խորհրդակցության համար, իր համապատասխան PR կոմպոնենտով: Եվ այդ նախընտրական զավեշտն ամփոփեց նախարարի պիոներական խոստումը՝ ես ամեն ինչ կանեմ, կկարգավորեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































