Շախմատի Երեւանի «Միկա» կանանց թիմն Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ ակումբային առաջնության նախավերջին տուրում 3,5:0,5 հաշվով ջախջախեց «Ashdod»-ին ու մրցաշարային աղյուսակում ամրապնդվեց երրորդ հորիզոնականում: Մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը (նկարում) իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին պարտության մատնեցին մրցակիցներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: